Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Ազգերն էլ ինչ-որ էտապում կարող են լինել բացառիկ

Ազգերն էլ ինչ-որ էտապում կարող են լինել բացառիկ
10.09.2024 | 12:23

Առաջադեմ և զարգացած դառնում են ոչ թե թրենդների ստրուկ դառնալով, քո ինքնությանն անհաղորդ օրենքներ սեփական երկիր ներմուծելով, այլ սեփական կյանքի ընթացքը վերափոխելով: Ոչ թե քաղաքական «հումանոիդ» խաղալով, այլ իսկապես սեփական երկիրը, ժողովուրդը սիրելով, սեփական կյանքն ու վարքագիծը այդ ժողովրդին ծառայեցնելով, օտարին հյուր ընդունելիս նրա նկատմամբ անկեղծ հարգանք ու անշահախնդիր, մարդկային օգնություն ցուցաբերելով։

Կեղծ են պնդումները, թե բացառիկ մարդիկ չեն լինում։ Իրականում նրանք լինում են, նաև ազգերը ինչ-որ էտապում կարող են լինել բացառիկ` պատմական տվյալ իրավիճակում լավագույնս իրացնելով բոլոր հնարավորությունները։

Բայց ինչպես վերելքը, այնպես էլ վայրէջքը միշտ իրար հաջորդում են։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1464

Մեկնաբանություններ